Համբարձման տոնի Սուրբ և Անմահ Պատարագ Վիրահայոց թեմում Տպել

IMGP04197 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, 2015 թվականի մայիսի 14-ին նշեց Քրիստոսի Համբարձման տոնը և Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սսից Վաղարշապատ փոխադրության հիշատակը: Տոնի կապակցությամբ առավոտյան Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցում հոգևոր դասի մասնակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչը՝ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը, հավուր պատշաճի քարոզ ասաց Համբարձման տոնի խորհրդի մասին և ներկաներին շնորհավորեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման կապակցությամբ:

Հընթացս Սուրբ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ կատարվեց «Հայրապետական» մաղթանք: Արարողության ավարտին Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց պատմության դաժան իրավիճակների պատճառով կաթողիկոսական Հայրապետական Աթոռի դեգերումներին և խոսեց 1441 թվականին Հայրապետական կաթողիկոսարանը վերջնականապես Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու Հայոց պատմության առանցքային նշանակության մասին: Թեմակալ առաջնորդն իր քարոզն ավարտեց աշխարհի խաղաղության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի արևշատության, Հայաստան և Վրաստան երկրների ծաղկման ու բարգավաճման բարեմաղթանքով:

Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի Բաթումի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի եկեղեցիներում:

DSC02944 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)