Հայկական մշակույթի օրերի հանդիսավոր փակում Թբիլիսիի թիվ 98 հանրային դպրոցում Տպել

98 

2014-2015 ուումնական տարին Թբիլիսիի առաջատար կրթօջախներից մեկի՝ թիվ 98 ռուսական հանրային դպրոցի համար հոբելյանական է, դպրոցը նշում է իր գոյության 60-ամյակը: Այս իրավամբ բազմազգ կրթօջախում սովորում են 19 տարբեր ազգերի հազար 200 աշակերտներ, որոնց շրջանում հայ երեխաների թիվը կազմում է 750: Բազմազգ կրթօջախում հաստատված բարի ավանդույթ է սովորող երեխաների մայր ժողովրդին նվիրված շաբաթների և տասնօրյակների ձևաչափով միջոցառումների անցկացումը, որը օժանդակում է միմյանց արվեստին, ազգային արժեքներին ծանոթանալուն: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ապրիլի վերջին տասնօրյակը նվիրված էր հայկական մշակույթի օրերին: Ապրիլի 30-ին տեղի ունեցավ «Հայկական մշակույթի օրերի» հանդիսավոր փակումը:

Տոնական միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Կարեն Մելիքյանը և Արտակ Քալաշյանը, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, մամլո և հաղորդագրության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, թիվ 84 հանրային դպրոցի տնօրեն Մանանա Բացիկաձեն և ուրիշներ:

Միջոցառման վարողներ Ամալյա Նիկողոսյանի և Հենրիխ Պետրոսյանի հայերեն և վրացերեն ներկայացմամբ միմյանց հաջորդեցին բոցաշունչ պարերն ու մեղմանուշ երգերը, մթնոլորտը հագեցնելով հայաշունչ երգ-երաժշտությամբ: «Անի» պարային համույթի ( պարուսույց Անգելինա-Նազարյան-Քոչիյան) խմբային և անհատ կատարումները, «Ես իմ անուշ Հայաստանի» և «Սասունցի աղջիկ եմ» կոմպոզիցիաները, ազգագրական և ազգասիրական ոգեշունչ ելույթները արժանացան հանդիսականների ջերմ ընդունելությանը: Դպրոցական բազմազգ ընտանիքի ոգուն համահունչ էին Անի Օգանեսյանի, Հենրիխ Պետրոսյանի, Էմմա Բադալյանի հայերեն և վրացերեն երգերի գեղեցիկ կատարումները:

Դպրոցի տնօրեն, իր գործի մեծ նվիրյալ Գիորգի Մոմցեմլիձեն շնորհակալություն հայտնեց հյուրերին,տասնօրյակի կազմակերպիչներին և մասնակիցներին և հայտարարեց, որ հոբելյանական միջոցառումները նույն ձևաչափով դպրոցում շարունակվում են, ընդգծելով մայիս ամսին Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության արդյունքում պատվիրակությունների ժամանումը Թբիլիսի:

Բոլոր ելույթ ունեցողները շնորհավորեցին դպրոցի տնօրինությանը, մանկավարժական կազմին և միջոցառման բոլոր մասնակիցներին՝ դպրոցի 60-ամյակը և հայկական օրերը հայոց մշակույթին նվիրված համերգով եզրափակելը, արժևորեցին դպրոցականների դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքները, դպրոցում բարեկամության, հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտի ստեղծումը:

Կարևորելով ուսուցման գործի գերագույն նպատակը՝ լավ սովորելը, գնահատանքի խոսքեր հնչեցին նաև դպրոցականների գեղագիտական դաստիարակության ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:

«Անի» պարային համույթը դպրոցի 60-ամյակի կապակցությամբ նվիրեց Սուրբ Գիորգիի սրբապատկերը, որը իր արժանի տեղը կգրավի 2008 թվականից Սայաթ-Նովայի անունը կրող դպրոցի թանգարանում: «Հայարտուն» կենտրոնի անունից ալբոմ և գրքեր փոխանցեց Լևոն Չիդիլյանը:

11157457 490524997763585 646051974122502175 o 11157481 490525861096832 1963338142422883364 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)