Թբիլիսահայության խոնարհումը Շառլ Ազնավուրի հիշատակին Տպել
Լուրեր

A1Արդեն մի քանի օր չի դադարում մարդկանց հոսքը Վրաստանում Հայաստանի Հանրապետության  20181005 153631դեսպանություն, որտեղ  արժանավոր հայորդի,  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի  մահվան կապակցությամբ բացվել է  սգո մատյան:
 2018 թվականի հոկտեմբերի 5-ին, թբիլիսահայ հասարակայնության անդամները՝ ուսուցիչների, կառույցների ղեկավարների, ուսանողների, աշակերտների, Ազնավուրի  երգարվեստի 20181005 154050երկրպագուների,  ազգի մեծ նվիրյալի գործունեության գնահատողների կազմով, Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի (տնօրեն՝ Վալերի Բադալյան)  և «Հայարտուն» կենտրոնի (ղեկավար՝ Եվգենյա Մարկոսյան) DSC06278նախաձեռնությամբ  այցելեցին Վրաստանում ՀՀ դեսպանություն:   Ազգի զավակի մեծ կորստի համար ցավակցական խոսքեր ուղղվեցին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանին, որից հետո  Շառլ Ազնավուրի նկարի առջև  արժ. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ: Սգո արարողությանը ներկա ժողովուրդը  մոմեր վառեց, ծաղիկներ խոնարհեց Մեծ հայի նկարի առջև,  ցավակցական գրառում կատարեց Սգո մատյանում: 

DSC06279 

 

 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)