Փոփոխություններ Վիրահայոց թեմում Տպել
Լուրեր

TemՎիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, 2018 թվականի սեպտեմբերից թեմում իրականացվել են հետևյալ  փոփոխությունները.

Ա. Արժանապատիվ Տեր  Վիրապ քահանա Ղազարյանն  ազատվել է  Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր հովվի ծառայությունից և նշանակվել  Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի շրջանի հայկական համայնքների հոգևոր հովիվ,
Բ. Արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու  հոգևոր հովվի ծառայությունից և նշանակվել Սբ. Էջմիածին  եկեղեցու հոգևոր հովիվ,
Գ. Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն ազատվել է Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետի ծառայությունից և նշանակվել է Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հովիվ,
Դ. Բարեշնորհ  Հովսեփ սարկավագ Չիրախովն  ազատվել է Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարարապետի պարտականություններից և նշանակվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարապետ,
Ե. Բարեշնորհ Օթարի սարկավագ Գիգաուրին ազատվել է Սբ. Էջմիածին եկեղեցու ավագ լուսարարապետի պարտականություններից և նշանակվել Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու ավագ լուսարարապետ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)