«Տփղիս» թիմը պատվավոր երկրորդ տեղում Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 11-12-ին, Ախալքալաքի կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Մեկ ազգ, մեկ» բռունցք» ինտելեկտուալ մրցույթը: Այն նվիրված էր Հայաստանի Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին: Մրցույթը թիմային էր, ինտելեկտուալ-տրամաբանություն պահանջող: Հարցերը վերաբերում էին  հայոց պատմությանը,  հայ գրականությանը և հայկական ժողովրդական երգ ու պարին:
Մրցույթը նախաձեռնել և կազմակերպել էր Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը՝ ՀՕՄ-ի Ջավախքի ատենապետուհի Կարինե Թադևոսյանի ղեկավարությամբ: Մրցույթին մասնակցում էին տարածաշրջանի համայնքային թիմերը:
«Մեկ ազգ, մեկ բռունցք» ինտելեկտուալ խաղերի մրցույթին, առաջին անգամ մասնակցության հայտ էր ներկայացրել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Տփղիս» թիմը: Թիմի կազմում ընդգրկվել էին Թեմի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների սովորողները:IMG 2935
 Պատրաստության ժամանակաշրջանում սերտած հայոց պատմության, գրականության, պարի պատմության գիտելիքները դարձան երեխաների սեփականությունը, դա արդեն հաղթանակ է,- բացելով  մրցույթը իր  խոսքում կարևորեց տիկին Կարինեն:Մրցույթն ընթացավ երկու փուլով. առաջին փուլին մասնակցող 6 թիմերից երեքը դուրս եկան  եզրափակիչ փուլ:
Մայիսի 12-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությամբ, «Տփղիս» թիմը կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, Հայ ժողովրդի պատմության ուսուցիչ Ռևիկ Կարապետյանի և պարուսույց Սուրեն Աբրամյանի գլխավորոթյամբ ժամանեց Ախալքալաք և  ընդգրկվեց խաղին:  
Մրցույթի բացմանը մասնակիցները կենտրոնի բակում շուրջպար բռնեցին ու ՀՀ օրհներգի կատարումից հետո ազդարարվեց մեկնարկը:  Բոլոր թիմերը հանդես եկան պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջանների անուններով: Հարցադրումները կատարվում էին  վիճակահանությամբ: Մասնակիցները պետք է ներկայացնեին վերոնշյալ առարկաներից իրենց գիտելիքները: 32280215Թիմերի ելույթները գնահատում էր մասնագետներից կազմված մրցատյանը:
 «Տփղիս» թիմը  մրցույթին միացավ կիսաեզրափակիչում, մեկ օրվա ընթացքում խաղաց Բարալեթի հանրային դպրոցի և Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի թիմերի  հետ:
Տփղիսցիները եզրափակիչում հանդիպեցին «Աբուլ» և Ախալքալաքի  շրջանի Կիրովականի «Էրզրում» թիմերի հետ  և զբաղեցրեցին պատվավոր երկրորդ հորիզոնականը:
Մրցույթն ավարտվեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի «Աբուլ» թիմի հաղթանակով:
Թբիլիսցիների համար մրցույթը դարձավ ոչ միայն գիտելիքների ստուգատես, այլև նոր ընկերներ ձեռք բերելու և ծանոթություններ հաստատելու միջոց:
Ջավախք կատարած երկօրյա այցի օրերին Թբիլիսիի երիտասարդները կանգառ կատարեցին Փարվանա լճի ափին,այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան, Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագին ու  տոլմայի փառատոնին, եղան Ռաբատում, Խերթվիսի բերդում և Ախալցիխեի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայոց եկեղեցում:
«Մեկ ազգ, մեկ բռունցք» տարածաշրջանային ինտելեկտուալ մրցույթն ավարտվեց մասնակիցներին պարգևելով  անմոռանալի տպավորություններ, նորանոր ծանոթություններ և շատ ընկերներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)