Վիրահայոց թեմի ներկայացուցիչները Իտալիայում մասնակցեցին Կոնրադ Ադենհաուերի հիմնադրամի համաժողովին Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը  Կոնրադ Ադենհաուերի հիմնադրամի կողմից կազմակերպված  «Սոցիալական ծառայություն խաղաղության համար» - «Ռազմավարական համագործակցության նոր հեռանկարներ» ծրագրի շրջանակներում, Իտալիայի Կադենաբիա քաղաքում  կայացավ  համաժողով, որի նպատակն էր  ուղենիշներ մշակել  բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը աջակցության նպատակով, ինչպես նաև  եկեղեցիների և տարբեր կառույցների համագործակցության համար:
Ծրագրին մասնակցում էին. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի, Անդրկովկասի Լատինածես կաթոլիկների վարչության,Վրաստանի Ավետարանական-Լյութերական Եկեղեցու, ՀԻԻԱ «Համայն Վրաց Մուսուլմանների վարչության, «Հրեական տուն» կազմակերպության ներկայացուցիչները:
Վիրահայոց թեմը ներկայացնում էին թեմի իրավական և  համագործակցության հարցերով բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և Թեմակալ առաջնորդի գավազանակիր բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը:
Համաժողովի աշխատանքային ծրագրով քննարկվեցին «Սոցիալական ծառայության  և հանդուրժողականության»  և փորձի փոխանակման ու համագործակցոււթյան հետ  առնչվող հարցեր:
Իրենց աշխատանքների և ծրագրերի մասին զեկուցումներով և շնորհանդեսներով հանդես եկան Վրաց Պատրիարքարանի «Սուրբ Թամար թագուհի» համալսարանի, ՀԻԻԱ «Համայն վրաց մուսուլմանների վարչության»,  Անդրկովկասի լատինածես կաթոլիկների առաքելական վարչության, Լյութերական եկեղեցու  ներկայացուցիչները  և ուրիշներ:32392178
Վիրահայոց թեմի ներկայացուցիչ Միքայել Ավագյանը հանգամանալից խոսեց Վիրահայոց թեմի սոցիալական ուղղությամբ կատարած աշխատանքների մասին:  Բանախոսը կարևորեց թեմի մշտական հոգածությունը  և  ուշադրությունը միայնակ ծերերի, բազմազավակ և կարիքավոր ընտանիքների,  հաշմանդամների նկատմամբ, խոսեց  ցուցաբերվող բուժօգնության, տեղաշարժերի ժամանակ աջակցության, անօգնականների ամենօրյա սննդի ապահովման, պետական կառույցների հետ ունեցած նրանց տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած օգնության և  այլ հարցերի շուրջ:
Վիրահայոց թեմի ներկայացուցչի  ելույթը ընկալվեց մեծ ուշադրությամբ, բարձրացվեցին մի շարք հարցեր և արվեցին փորձի փոխանակման  և համագործակցության առաջարկություններ:
Համաժողովի աշխատանքի ընթացքում քննարկվեցին որոշ հիմնախնդիրներ և  մարտահրավերներ, մշակվեցին փոխհամագործակցության ռազմավարությունները:  Կազմվեց աշխատանքային խումբ սոցիալական առաջիկա ծրագրերը համակարգելու և իրականացնելու համար:
Մայիսի 1-ին կատարվեց աշխատանքների ամփոփում:
Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը նշանակվեց  Թբիլիսիում: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)