Վիրահայոց թեմի եկեղեցիներում կատարվեց հոգեհանգիստ Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին Տպել
Լուրեր

A12018 թվականի ապրիլի 8-ին, Վիրահայոց թեմի եկեղեցիներում, հավարտ  կիրակնօրյա  Սրբազան Պատարագի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Արցախյան քառօրյա պատերազմում զոհված քաջարի հայորդիների հոգու խաղաղության համար:IMG 1285
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցում  այդ  օրը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի Պատարագիչ Սրբազանը հիշատակի խոսք ասաց  2016 թվականի 29983762ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված փառապանծ զինվորների հիշատակին: Այնուհետև  Վազգեն Սրբազանի նախագահությամբ և  եկեղեցու  քահանայաց ու դպրաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:  
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինվորների հիշատակը  հոգեհանգստյան պաշտոններով նշվեց նաև Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Հավլաբարի Սուրբ Էջմիածին, Բաթումի «Սուրբ Փրկիչ», Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Նինոծմինդայի Սուրբ Սարգիս, ինչպես նաև հայաբնակ շրջանների և գյուղերի գործող եկեղեցիներում:
 Զոհված հայորդիների հիշատակին մոմեր վառեցին և աղոթք բարձրացին  բազում հավատացյալներ: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)