Թբիլիսիում Մեծ Լոռեցու ծննդյան օրը նշվեց տիկնիկային թատրոնի բացմամբ |
![]() |
Լուրեր |
Մեծն Թումանյանի գերեզմանի մոտ,Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի Մեծ Լոռեցու ծննդյան օրվա տոնակատարությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում, որտեղ սպասում էր գեղեցիկ անակնկալ: Թումանյանի տան հյուրընկալ սրահում տեղեր էին զբաղեցրել օրվա առիթով Երևանից ժամանած հյուրերը, Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թբիլիսահայ մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ: Թեմի ծխական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանի ընտանիքի նվիրած փափուկ բարձերին հարմար տեղավորվել էին Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի Ու բացվեց նորաստեղծ տիկնիկային թատրոնի գեղեցիկ և շքեղ ձևավորված բեմի վարագույրը որպես նվեր Թումանյանին՝ իր ծննդյան օրը, իր իսկ տանը:
Բանախոսները՝ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը,Վրաստանում ՀՀ դեսպանության Տիկնիկային թատրոնը դառնալու է ոչ միայն հայ, այլև վրացի և մյուս ազգերի երեխաների սիրելի վայրը, որտեղ նրանք ծանոթանալու են Հովհաննես Թումանյանի և Երախտագիտություն հայտնելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին իր առաջարկությանը ցուցաբերած աջակցության համար, Արմեն Հովհաննիսյանը տիկնիկային թատրոն ստեղծելու տարիների երազանքը իրականացած անվանեց: Շնորհաշատ ստեղծագործողը շնորհակալություն հայտնեց Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի կոլեկտիվին, Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնին, Դավթյան մշակույթի տանը՝ տիկնիկային թատրոնի ստեղծմանը ցուցաբերած օգնության համար, խոստանալով նորանոր Միջոցառումն ամփոփեց և իր օրհնությունը ներկաներին հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Ընդգծելով մշակույթի զարգացմանը հատկացվող ուշադրության կարևորությունը, թեմակալ առաջնորդը արժևորեց մանուկ հասակից երեխային մշակույթով դաստիարակությունը: Վիրահայոց թեմի հովանու ներքո գործող Թումանյանի տունը, որը գրականությամբ, արվեստով ու ժողովուրդների բարեկամությամբ հագեցած կենտրոն է, այսուհետ կընդունի նաև մանուկների՝ անխտիր նրանց ազգային պատկանելության: Տիկնիկային թատրոնի ներկայացումները կնպաստեն երեխաների մերձեցմանը արվեստին, թատրոնի սիրով ապրելուն, մշակույթին նվիրվելուն, կդաստիարակեն նրանց բարության և սիրո ոգով: Սրբազան հայրը ընդգծեց ՀՀ նախագահի և նրա տիկնոջ, Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունների կողմից Հովհաննես Թումանյանի տանը և նրա գործունեությանը ցուցաբերվող աջակցությունը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց թատրոնի հիմնադիր Արմեն Հովհաննիսյանին, կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանին, տիկնիկային թատրոնի ձևավորման գործի մասնակիցներին և բոլոր կազմակերպիչներին: Տիկնիկային թատրոնը մանուկներին պարբերաբար կներկայացնի նորանոր բեմադրություններ նորանոր տիկնիկների խաղով և գեղեցիկ խոսքով: |