Հարիսայի փառատոնը Ախալքալաքի շրջանի գյուղերում |
![]() |
Լուրեր |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրացույցով, այս տարի Բուն Բարեկենդանը կտոնվի հարիսայի փառատոնով, որը մեկշաբաթյա կտրվածքով, 2018 թվականի փետրվարի 4-11-ը անց է կացվում Վիրահայոց թեմի հայաբնակ բոլոր տարածաշրջաններում: Փետրվարի 5-ին, հարիսայի փառատոնին միացավ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը: Բազմամարդ էր Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի եկեղեցու հարակից տարածքը: Չնայած ցրտաշունչ եղանակին, օրը տոնական էր և արևը տաքացնող: Գյուղի Սուրբ Հովհաննես Հավարտ ժամերգության՝Տեր Տիգրանը ներկայացրեց օրվա խորհուրդը, անդրադարձավ հարիսա պատրաստելու ավանդությանը, շնորհավորեց հարիսայի Գյուղի տիկնանց ձեռքով պատրաստված հարիսան օրհնելուց հետո այն բաժանվեց ժողովրդին: Հյուրասիրությունը ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով և բարձր տրամադրությամբ։ Փետրվարի 7-ին, օրհնությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, Բարեկենդանը տոնական հանդեսով նշվեց նաև Տեղի Սուրբ Խաչ եկեղեցում Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանն ու Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը կատարեցին հանդիսավոր ժամերգություն, որից հետո հավատացյալները տեղափոխվեցին եկեղեցու բակ՝ մասնակցելու Բուն Բարեկենդանի տոնին նվիրված Հարիսայի փառատոնին։ Հարիսայի փառատոնն այս համայնքում նույնպես նշվեց առաջին անգամ։ Տեր Տիգրան քահանան ներկայացրեց տոնի խորհուրդը, հավելեց տոնի կարևորությունը Մեծ Պահքի 48-օրյա ժամանակաշրջանին նախապատրաստվելու համար։ Արժանապատիվ հոգևոր Հայրերը կաթսայով հարիսան օրհնելուց և Տերունական աղոթքից հետո ներկաներին հրավիրեցին հյուրասիրության: Հարիսան բաժանում էին ավանդական գոգնոցներով տանտիրուհիները։ Փառատոնն ուղեկցվում էր Վաչիան ազգագրական համույթի ազգային երգ ու պարի կատարումներով, որը Հարիսայի շաբաթը Աշրջանի գյուղերում շարունակվում է: Այն փետրվարի 8-ին կանցկացվի Դադեշում, փետրվարի 9-ին՝Վաչիանում և Գումբւրդոյում: Փետրվարի 11-ին, Բուն բարեկենդանը հարիսայի փառատոնով կնշվի Թբիլիսիի «Հայարտուն», Ռուսթավիի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց, Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի Սուրբ խաչ և Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կենտրոններում: |