Հարիսայի փառատոն-2018-ը մեկնարկեց Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում |
![]() |
Լուրեր |
2018 թվականի փետրվարի 4-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի աջակցությամբ, Դեռևս նախորդ օրը, Տեր Մանուկ քահանան երեցկնոջ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության ակտիվ անդամ, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ուսուցչուհի Անի Զեյնալյանի հետ ուղևորվեց գյուղ: Այստեղ մինչև լուսաբաց երեցկնոջ գլխավորությամբ, տեղի կանանց հետ միասին պատրաստեցին հարիսա: Գյուղամեջ էին հավաքվել տեղացիները՝ մեծից փոքր: Նախատոնական իրարարանցում էր. կանայք խառնում էին կրակի վրա եփ եկող հարիսայով լի Դիմելով հավաքված հասարակությանը, Տեր Մանուկ քահանան, քարոզի խոսք ասաց Բուն Բարեկենդանի օրվա խորհրդի մասին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և շնորհավորանքը հարիսայի տոնի կապակցությամբ: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարեց հարիսայի փառատոնի պատմությանը, խոսեց հայ ազգային խոհանոցը որպես ազգային մշակույթի մաս պահպանելու և արդիականացնելու, քրիստոնեական տոները իրենց ավանդույթներով և սովորություններով նշելու և սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին: Հույս հայտնեց, որ Բուն Բարեկենդանը հարիսայով նշելու Տեղացիների անունից գյուղապետ Գիգոլ Աթաբեկյանը շնորհակալություն հայտնեց իրենց կյանքը աշխուժացնելու համար: Գյուղապետը նշեց, որ կենտրոնից կտրված և բազում խնդիրներ ունեցող գյուղում յուրաքանչյուր տեղաշարժ դեպի դրականը հուսադրող է: Համատեղ ասված Տերունական աղոթքից հետո, Տեր Մանուկ քահանան օրհնեց աղը և լցրեց հարիսայով լի հսկայական կաթսաների մեջ: Գյուղի տիկնանց և աղջիկներին միացան Թբիլիսիից ժամանած կանայք ու ծայր առավ հարիսայով հյուրասիրությունը: Ուրախ էին կանայք, բարձր էր երեխաների տրամադրությունը, իսկ գյուղի տղամարդիկ ոգևորված համտեսում էին յուղալի և համեղ հայկական այս Երևույթից գոհ էին թբիլիսիից ժամանած հյուրերը, վերաբերմունքից ոգևորված էին տեղացիները, զգալով Վիրահայոց թեմի առաջնորդի մշտական ուշադրությունը գյուղի նկատմամբ և որոշումը հարիսայի տոնակատարությունը շուրջ 300 տարվա պատմույուն ունեցող, Հայաստան-Վրաստանի սահմանին գտնվող, դժվարանցանելի ճանապարհով կենտրոնից կտրված այս գյուղից սկսելու մասին: Հարիսա ուղարկվեց նաև տկարներին և ծերերին, Տեր Մանուկ քահանան մի քանի անկողնային հիվանդների այցելեց, հարիսա հյուրասիրեց և բժշկության աղոթք արեց: Տեղացիները իրենց երախտագիտությունը հայտնեցին հոգևոր հորը և երեցկնոջը փառատոնի իրականացմանը աջակցելու և կազմակերպելու համար: Հարիսայի փառատոնը թեմական միջոցառում է և մեկշաբաթյա տևողությամբ, փետրվարի 4-ից տասը նման միջոցառումներ են նախանշված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում ու Վրաստանի մյուս հայաբնակ վայրերում: Եզրափակիչը կլինի Բուն Բարեկենդանի օրը, փետրվարի 11-ին, Վիրահայոց թեմի բոլոր կենտրոններում միաժամանակ իրականացվող փառատոնը: |