Դպրական տվչություն Ջավախքում |
![]() |
Լուրեր |
Փոխանորդությունում ծառայող քահանաները նախօրոք Վիրահայոց թեմի առաջնորդին էին ներկայացրել թեկնածուներին. Ախալքալաքի և հարակից գյուղերի Երեկոյան ժամերգությունից հետ Վիրահայոց թեմի առաջնորդը քահանա հայրերի հետ միասին կատարեց դպրական տվչության կարգը: Թեկնածուներին՝ ըստ Թեմակալ առաջնորդը նախ խաչաձև կտրեց ընծյալների մազերը, ապա նրանց տվեց ավել, որպեսզի մաքրեն եկեղեցին, բանալի՝ որպեսզի բացեն եկեղեցու դուռը, մոմակալ, որպեսզի վառեն եկեղեցու ջահերը, Նոր Կտարակարան, որպեսզի քարոզեն Առաքելական խոսքը, Սաղմոսարան, որպեսզի կարդան բժշկության աղոթքներ, Մաշտոց, որպեսզի նախապատրաստեն մկրտվողներին, ապա տվեց բաժակ, որպեսզի կարողանան Սուրբ Պատարագի ժամանակ մատուցել գինի Պատարագիչ քահանային և պատրաստեն նշխարք Պատարագի խորհրդի համար: Դպիրներին իրավունք տրվեց եկեղեցական արարողությունների ժամանակ հագնել շապիկ, երգել շարականներ և սաղմոսներ, հետևել եկեղեցու կարգ ու կանոնին։ Քահանաները արարողության ընթացքում ընթերցեցին սաղմոսներ, երգեցին շարականներ, իսկ առաջնորդի կողմից ընթերցվեցին համապատասխան աղոթքները: Արարողության ավարտին Սրբազսն Հայրը շնորհավորեց հոգևոր հովիվներին՝ նրանց բարի վաստակի համար, իր օրհնությունը փոխանցեց նախկին փոխառաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանին՝ իր ծառայության տարիներին ընծյալների պատրաստության համար:Վազգեն Սրբազանը նաև իր օրհնությունը փոխանցեց ծնողներին՝ իրենց զավակներին ուղղորդելու և Աստծո խոսքով ապրեցնելու համար: Իսկ նորընծա դպիրներին Թեմակալ առաջնորդը պատգամեց շարունակել իրենց հոգևոր ծառայությունը Եկեղեցուն, ժողովրդին՝ նոր ոգով, նոր շնչով, աշխույժ գործունեությամբ և արդարացնել հոգևոր հովիվների, ծնողների և ժողովրդի սպասելիքները:
Դպրականության տվչության արժանացան Ախալքալաքի Սուրբ խաչ եկեղեցուց՝ Նաիր Մելիքյանը, Արսեն Սեխլյանը, Կարեն Ալվերտյանը, Նահապետ Ակոջյանը, Հովհաննես Սահարյանը, Արագովայի Սուրբ Գևորգ եկեղեցուց՝ Գրիգոր Տեր-Մկրտչյանը, Ախալցխայի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցուց՝ Ավետիս Պետրոսյանը , Ասպինձայի շրջանի Դամալայի Սուրբ խաչ եկեղեցուց՝ Հայկ Մակարյանը, Վանիկ Խաչատուրյանը, Լյովիկ Գալստյանը: |