Կարդում ենք Անահիտ Բոստանջյան |
![]() |
Լուրեր |
Հիրավի, Հովհաննես Թումանյանի տան գործունեության առաջնահերթություններից մեկը Մեծ Լոռեցու միշտ կենդանի ստեղծագործական մթնոլորտի պահպանումն է, դրա արդիականացումը սերունդների շրջանում: Ուստի պատահական չէ, որ շարքը մեկնարկեց Թումանյանի հեքիաթների, քառյակների, ինչպես նաև հայ գրականության մյուս մեծերի ստեղծագործությունների ընթերցմամբ:
Սեղանին Բոստանջյան բանաստեղծուհու հեղինակային գրքերն էին, թարգմանությունները, ասույթները, հոդվածները, ակնարկները, իսկ էկրանից՝ դահլիճին էր նայում Անահիտը՝ գրավիչ, ազդեցիկ և իշխող... Շնորհաշատ Անահիտ Բոստանջյանի բազմաժանր ստեղծագործական շունչը, անժամանակ կորստի ցավն էր թևածում դահլիճում, որտեղ հավաքվել էին գրականասեր ու ընթերցասեր հասարակության անդամները, բանաստեղծի ու թարգմանչի ընկեր-ընկերուհիները, մտերիմները, գրչակիցները, նրա ստեղծագործության երկրպագուները: Եկել էին վաղամեռիկ բանաստեղծուհու արժանավոր դուստրերն իրենց ընտանիքի անդամների հետ: Կենտրոնի ղեկավար Գիսանե Հովսեփյանը, որ ամեն անգամ յուրատեսակ և հետաքրքիր ձևաչափով է վարում ընթերցանության հետ կապված շարքը, այս անգամ հրամեցրել էր տերև մագաղաթներ, որոնք ամփոփում էին հեղինակի քառատողերը, աֆորիզմները, մտքերը՝ դառնալով ընթերցողի հուշերի ուղեկիցը: Բացելով միջոցառումը, Գիսանե Հովսեփյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը, ամենօրյա աղոթքի նման սրտի խոսք ուղղեց ազգի արժանավոր զավակներին, ում շնորհիվ Ամենայն հայոց բանաստեղծի տունը դարձավ Ներկաներին ողջունեց Հայ պրոդյուսերական ընկերության նախագահ Մարինա Աբելյանը: Մայր հայրենիքից ժամանած հյուրն իր հետ բերել էր գրքերի մեծ կապոց Երևանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանից և նաև տնօրեն Հասմիկ Կարապետյանի ուղերձը՝ ուղղված Թումանյանի տանը և այստեղ հիմնադրվող գրադարանին: Տիկին Մարինան տպավորված այս տան տեսքից, խոստացավ կրկին ժամանել գրքերի նոր կապոցով և գրադարանին նվիրել Երվանդ Քոչարի ձեռքով կատարված Հովհաննես Թումանյանի ուրվանկարը: Այնուհետև իրար հաջորդեցին Գիվի Շահնազարի, Մերուժան Շահումյանի, Միխաիլ Անանովի, Ռոզա Զոհրաբյանի, Լևոն Չիդիլյանի, Լևան Ծալուգեշաշվիլիի, Մանուկ Դուստրերից ավագը՝ Մարինեն, անդրադարձ կատարեց Անահիտ Բոստանջյանի ղեկավարած «Կամուրջ» տարեգրքին, որը գրականության անխոնջ նվիրյալը տարիներ շարունակ հավաքագրել, հրատարակել և ընթերցողին է ներկայացրել գրչակից ընկերների ստեղծագործություններով՝ արձակ թե չափածո, մերձեցրել տարբեր ժողովուրդներին թարգմանություններով, տպագրություններով ստեղծված ու զարգացող գրական կապերով: «Կամուրջը» բանաստեղծ Անահիտ Իսկ կրտսեր դուստրը՝ Գայանեն, հանրությանը իրազեկեց «Կամուրջ» տարեգրքի հրատարակությունը և «Կամուրջ» գրական-մշակութային կապեր» հասարակական կազմակերպության գործունեությունը անխափան շարունակելու ստանձնած իր պարտականության մասին: Ահա այսպիսին էր Անահիտ Բոստանջյանի ժողովրդականությանը նվիրված երեկոն: |