«Արևիկ» մանկական հիմնադրամի 15-ամյակը «Հայարտուն» կենտրոնում |
![]() |
Լուրեր |
Դահլիճի առաջին շարքում տեղեր էին զբաղեցրել թբիլիսահայ համայնքի պատվավոր անձինք, ներկա էին հոգևոր դասը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Միջոցառմանն իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Թեմակալ առաջնորդի օրհնությամբ: Այնուհետև հնչեց հիմնադրամի օրհներգը մայրաքաղաքի թիվ 104 դպրոցի Հիմնադրամի նախագահ Էմմա Ախտյանը անդրադարձ կատարեց հիմնադրամի պատմությանը,նրա ստեղծման մտահղացմանը, ներկայացրեց 15-ամյա գործունեության ուղենիշները,երախտագիտության խոսքեր ուղղեց ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարություններին, Վիրահայոց թեմի առաջնորդին, տարբեր երկրների անհատ բարերարներին, որոնց աջակցությամբ գործում է հիմնադրամը: Կարևորեց «Արևիկ» հիմնադրամի գործունեության, մանկական նկարի և բանաստեղծական խոսքի արտացոլումը «Արևիկ» թերթի էջերին, որը թեև մանկական է, բայց նաև մեծահասակների սիրելի թերթն է: Այն Հիմնադրամի փոխնախագահներ Ինգա Աղեկյանը և Աիդա Բարսեղյանը ներկաներին հիշեցրին այն ցուցահանդեսները, տոնական միջոցառումները, մրցույթներն ու նվիրատվությունները, որոնք իր գործունեության տարիներին իրականացրել է հիմնադրամը, գործելով Վրաստանի տարածքում, իր շուրջը համախմբելով հայաբնական գյուղերի ու քաղաքների երեխաներին: Տոնահանդեսը գեղեցիկ խոսքով վարում էր Աննա Միքայելյանը: Միջոցառումը համեմված էր «Արևիկ» հիմնադրամի գործունեության մասին պատմող տեսանյութով, Տարեդարձի առիթով «Արևիկ» հիմնադրամին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսք ասացին բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի Ներկաներին ուղղված օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց «Արևիկ» մանկական հիմնադրամի արգասաբեր գործունեությունը, արժևորեց տոնահանդեսի գեղարվեստական ելույթները, որոնք սկսվել են Միջոցառումը գեղեցկացրել էին Ռոբերտ Ներսեսովի նկարչական խմբի սաներ Գարի Արուշանյանի և Յուրի Արուտյունովի աշխատանքները: |