Սուսաննա Մկրտչյանի մանրանկարչությունը Աստվածաշնչյան թեմաներով |
![]() |
Լուրեր |
Ճանաչված բազմաժանր նկարչուհին արվեստասեր հասարակայնությանը ներկայացել էր գործվածքի վրա կատարված մանրանկարչությամբ, որը նրա անսահման տաղանդի հիանալի արտահայտություն էր: Լայնահուն ներկապնակով գործվածքի վրա, ներկայացված էր Աստծու որդու կյանքը՝ նրա աշխարհ գալու ավետիսով մինչև Երկինք համարձմամբ, համահունչ ցուցահանդեսի խորագրին՝ «Ավետումից Համբարձում կամ Մեծ Պահք»: Դահլիճը բազմամարդ էր. Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետ, համայնքային կառույցների ղեկավարներ, արվեստի երկրպագուներ, օտարազգիներ, մայր հայրենիքից ժամանած բազում հյուրեր՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի տնօրեն, գեներալ Հովհաննես Վարյանի, Երևանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ Գասպարյանի մասնակցությամբ:
Սուսաննա Մկրտչյանը անծանոթ անուն չէր թբիլիսահայ համայնքի համար: Նկարչուհու աշխատանքները քանդակի ու գեղանկարչության յուրօրինակ սինթեզ լինելով, նաև հմտորեն, մտքի մեծ թռիչքով կատարված սկզբունքորեն բարդ և աշխատատար մի գործընթացի հրաշալի նմուշներ են:Նրա բարելեֆ Ներկայացված էր 25 աշխատանք. Քրիստոսի անցած ուղին, ինքնատիպ մեկնաբանություններով՝ ինչը եղել է նաև Սուսաննա Մկրտչյան քրիստոնյայի մեծ Պահքը՝ արարման տքնանքով ու համբարձման բերկրանքով: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը, ներկայացնելով նկարչուհու ստեղծագործական լայնահուն աշխարհը, բնական տաղանդը: Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը, մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, նկարիչ-խեցեգործ Լևոն Օսիպովը արժեվորեցին Սուսաննա Մկրտչյանի բազմաոճ գեղանկարչությունը, նրա՝ միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության, Սուսաննա Մկրտչյանը, որ ցուցադրվել է աշխարհի շուրջ 4 տասնյակ երկրներում, իր խորին շնորհակալությունը հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդին և Ցուցահանդեսը օրհնության և գնահատանքի խոսքով ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան Հայրը կարևորեց մշակութային այն մտածելակերպը, որն այնքան անհրաժեշտ է երկրի զարգացման համար և գնահատանքի խոսքեր ուղղեց Մեծ պատասխանատվությամբ և առանձնահատուկ սիրով կազմակերպված ցուցահանդեսին նկարչուհին ներկայացել էր ընտանիքի անդամներով, հույս հայտնելով առաջիկայում կրկին հանդիպել Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության հետ, արդեն յուղաներկ կտավներով: |