Տ. Սամվել քահանա Թորոսյանը |
![]() |
Տ. Սամուել քահանա Թորոսյանը Տ. Սամուել քահանա Թորոսյանը /ավազանի անունը՝ Սամվել/ ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին, Վրաստանի Ախալցիխե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում: 1980-91 թթ-ին սովորել և ավարտել է Ախալցիխեի թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը: 1993թ-ին ընդունվել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը: 1997 թ-ի օգոստոսի 17-ին՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, ձեռնադրվել է սարկավագ: 1999թ-ի մայիսի 30-ին Խոր Վիրապի եկեղեցում՝ ձեռամբ գերաշնորհ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի, օծվել է քահանա և անցել ծառայության Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում որպես հոգևոր հովիվ: 2009թ-ի դեկտեմբերի 1-ից Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից ծառայության է նշանակվել Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես լուսարարապետ: 2011 թ-ի հունվարի 1-ից նշանակված է ծառայության Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 2015 թվականի հոկտեմբերի 1-ից Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ: 2018 թ. սեպտեմբերի 1-ից արժ. Տեր Սամուել քահանա Թորոսյանը նշանակվել է Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ: Բնակության վայրը՝ ք. Թբիլիսի: հեռախոս. +995599959424 , +995322776009, էլ. Հասցե. Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար
|