| Տեառնընդառաջի տաղավարի տոնակատարությանը | 
		 		 | 
	
| 
 
 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմը, իր գործող երկու` Առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Էջմիածին եկեղեցիներով, հավուր պատշաճի իր մասնակցությունը բերեց 40-օրյա մանուկ Քրիստոսին Աստծուն նվիրելու առթիվ Տեառնընդառաջի տաղավարի տոնակատարությանը: Փետրվարի 13-ի երեկոյան կատարվեց նախատոնակի արարողություն, որի ժամանակ հայտարարվեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, փետրվարի 14 -ը հայտարարվել է նորապսակների եւ ընտանիքների օրհնության օր: Օրհնվեցին նորապսակ զույգերը, քարոզելով նրանց ստեղծել կայուն եւ ամուր ընտանիքներ, քանզի դա անհրաժեշտ է նախ իրենց եւ հետո՝ ազգին: Փետրվարի 14 –ին Թբիլիսիի եկեղեցիներում տոնի առիթով մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Այնուհետեւ Սուրբ Էջմիածին եկեղեցու բակի մերձակայքում վառվեց ավանդական Տեառնընդառաջի խարույկը, որպես Քրիստոսին խորհրդանշող լույս եւ նորապսակ զույգերին բաժանվեցին նվերներ:  |