Սուրբ Հարության տոնը հանդիսավորությամբ նշվեց Բաթումիի հայ համայնքում Print
News

A2019 թվականի ապրիլի 21-ին, Վիրահայոց թեմի Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Մեր Տեր  Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը  նշվեց տոնական Սուրբ Պատարագով:  Այն մատուցեց  Վիրահայոց թեմի Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին 57313553 2117256298394354 4147169199237627904 oԲաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի, կրթության, գիտության և սպորտի  նախարար Ինգա Շամիլաշվիլին, Բաթումիում ՀՀ  գլխավոր հյութատոս Եղիշե Սարգսյանը, Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության Աջարիայի տարածաշրջանային ներկայացուցիչ Աբեսալոմ Ասլանիձեն, Կաթոլիկ եկեղեցու  ներկայացուցիչներ  և այլ հյուրեր:
Բաթումիի հավատացյալների հետ տոնական Սուրբ Պատարագին ներկա էին  Օզուրգեթիի հայ  համայնքի  անդամները, ինչպես նաև Փոթի քաղաքից հատուկ ժամանած ուխտավորները:
Հընթացս Սուրբ Պատարագի պատարագիչ քահանան  ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:
58461007 2117254285061222 1908420356645847040 oՏեր Արարատ քահանան ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և  Սուրբ Հարության շնորհավորանքը՝ ուղղված  հավատավոր հայորդիներին: Տեր Արարատը  շնորհակալություն հայտնեց  Վրաստանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչներին Հայոց Եկեղեցում  տոնական Սուրբ Պատարագին ներկա գտնվելու և  ողջունելու  կապակցությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի, հյուրերը փոխադրվեցին «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն: Ողջունելով ներկաներին, կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը ներկայացրեց կենտրոնի և Բաթումի թիվ 4 դպրոցի վրաց-հայկական դասարանի սաների և նրանց ծնողների  մասնակցությամբ Սուրբ Զատկին նվիրված հայկական ավանդական ճաշատեսակների մրցույթ-փառատոնի խորհուրդը:  Մասնակիցներին  պատվոգրեր հանձնելուց հետո Սուրբ Հարության ավետիսով տեղի ունեցավ զատկական հյուրասիրություն: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)