Վիրահայոց թեմում հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ Print
News

A 

2019 թվականի ապրիլի 19-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիներում  հավատացյալներին...

A2019 թվականի ապրիլի 19-ին, Տիրոջ և Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության 20190419 175711 004տոնի առիթով, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիներում  հավատացյալներին բաժանվեցին զատկական նվերներ:
Բարեգործական գործողությունը նախաձեռնել էին Վիրահայոց Թեմի առաջնորդարանը, հոգևոր և սարկավագաց 20190419 175930դասը, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, անհատ բարերարներ և հավատացյալներ:
Նախքան նվերների բաժանումը հոգևոր հայրերը ներկաներին փոխանցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունը և գալիք Զատկական շնորհավորանքները:
Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու նվիրյալ հավատացյալ Էմմա Ջնդոյանի նվիրատվությամբ Հայոց եկեղեցու 50 հավատացյալ57561204 881558822187689 4642644481999372288 n ստացավ զատկական ավանդական   բարիքներ:
Հավլաբարի Սուրբ Էջմիածին  եկեղեցու խաչի քավորի, մի քանի ընկերությունների նվիրատվություններով, անհատ բարերարների աջակցությամբ նվերներ ստացան բազում կարիքավոր, միայնակ և հաշմանդամ ծերեր, բազմանդամ ընտանիքներ:
Եկեղեցում հավաքված հավատացյալները և բարեգործական գործողության մասնակիցները հոգևոր դասի հետ միասին աղոթք բարձրացրին ի փառս Հայոց Եկեղեցու և ամենազոր Աստծու: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)